|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունն իսկական պատուհաս է դարձել ոչ միայն գյուղացիների, այլև Հայաստանում շատերի համար: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս օրերին մի շարք գործարարների Սերժ Սարգսյանի անունից ստիպել են կարկտահարությունից տուժածների հիմնադրամին գումար փոխանցել:
Ընդ որում, այդ պահանջը վերաբերում է ոչ միայն երևանաբնակ կամ Արմավիրի մարզի, այլև ՀՀ մյուս մարզերի գործարարներին: Բացի այդ, վճարումներ կատարողների ցուցակները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ձեռամբ և ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի միջոցով ներկայացվում են անձամբ Սերժ Սարգսյանին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարարներից շատերն իրենց շրջապատում սկսել են դժգոհել, որ իրենք իշխանություններին ավելի շատ գումար են վճարում, քան հենց ՀՀ պետական բյուջե: