|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների վերջին հանդիպումից հետո հայաստանյան գործարարները խելոք աշակերտների պես, Արգամիչի հատկապես հարկային դաշտ վերադառնալու դասը լավ սերտելով, անցել են գործի:
Վերջին մեկ շաբաթում որոշ ապրանքների և հատկապես ալյուրի ու մակարոնեղենի գները բարձրացել են, մասնագիտական հաշվարկով՝ 5-8 տոկոս, թեպետ միջազգային շուկայում ցորենի գնաճ չի եղել: Տեսակետ կա, որ գործարարները փորձում են բյուջեն լցնել և «օրինական» աշխատել ու հարկվել ժողովրդի գրպանի հաշվին»,- գրում է «Հրապարակ» թերթը։