|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:
Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի շարունակական հայտարարությունների վրա, որոնք չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը: