|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը երեկ ժամանել է Ադրբեջան: Մյուս համանախագահները` Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) նույնպես ժամանելու են Բաքու. տեղեկացնում է 1news.az-ը:
Նախատեսված է նրանց հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հեռանկարները, նաեւ Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
Ի դեպ, վաղը` հունիսի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է իրականացնելու ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: