|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումների կապակցությամբ:
«Հաստատվելու դեպքում նման անիմաստ գործողությունները կհակասեն ուժի կիրառումից զերծ մնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձգտումների վերաբերյալ` կողմերի հանձնառությանը»,- ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Համանախագահները նշում են, որ իրենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին խնդրել են շուտափույթ հետաքննություն անցկացնել հրադադարի ռեժիմի խախտումների մասին հրապարակումների առնչությամբ: Սոչիում մարտի 5-ին ընդունված հայտարարության համաձայն` հետաքննությանը կմասնակցեն բոլոր կողմերը:
Համանախագահները նաեւ տեղեկացնում են, որ հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան:
Բացի այդ` նրանք «խստորեն դատապարտում են մարդկային կորստի յուրաքանչյուր դեպք և կողմերին հորդորում են զսպվածություն ցուցաբերել, հարգել 1994 թ. հրադադարի պայմանագիրը և կատարել 2010 թ. հոկտեմբերին Աստրախանում և այս ամսվա սկզբին Սոչիում ստանձնած պարտավորությունները»: