|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում հարյուրավոր մարդկանց աչքի առաջ մի տղամարդ ինքնասպան է եղել: Նա մոտեցել է խորանին, վրան ինչ-որ թուղթ դրել, հանել ատրճանակը ու կրակել իր գլխին: Հետո պարզվել է, որ ինքնասպան եղողը 78-ամյա հրապարակախոս, պատմաբան Դոմինիկ Վեներն է, ով հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով եւ միասեռ ամուսնությունների դատապարտմամբ. տեղեկացնում է mignews.com-ը:
Խորանին թողնված գրության բովանդակությունը ոստիկանությունը չի հրապարակում, սակայն պարզվել է, որ ողբերգությունից մի քանի ժամ առաջ Վեները ինտերնետով խստորեն դատապարտել է ֆրանսիական իշխանություններին միասեռ ամուսնություններն օրինականացնելու համար:
Ի դեպ, կատավածից մի քանի ժամ անց Բաստիլի հրապարակում սկսվել է համերգ` ի պաշտպանությունը օրենքի, որը Ֆրանսիայում բուռն բանավեճերի ու փողոցային բախումների պատճառ էր դարձել: