|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կայացել է շուրջ 60 ժամկետային զիծառայողների մկրտության արարողություն:Մինչ արարողության սկսելը զինծառայողներն իրենց կնքահայրերի հետ, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Սասուն Մկրտչյանի հարազատները, ծնողներ, հյուրեր այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակին:
Մկրտության արարողությունը կատարվել է Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի ձեռամբ: Նրա խոսքով՝ մկրտությունը զինծառայողներին նոր ուժ ու ոգևորություն կհաղորդի, նրանք կմաքրվեն գործած մեղքերից, հայրենիքին իրենց պարտքը մատուցելուց հետո կվերադառնան տուն: Մկրտության արարողությունից հետո Մայր տաճարի բակում զինծառայողներին դիմավորել են դպրոցականները՝ նրանց բաժանելով բացիկներ և հանդես գալով ազգագրական պարերով: