|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Պակիստանում սպանվել է «Հանուն արդարության պակիստանյան շարժում» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Զահրա Շահիդ Հուսեյնը: Նրա կուսակցությունը անցած ընտրությունների ժամանակ եղել է նախկին վարչապետի` հաղթանակ տարած կուսակցության հիմնական մրցակիցը. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով BBC News-ը:
Հուսեյնը սպանվել է Կարաչի քաղաքում` իր տնից ոչ հեռու:
Սպանության պատճառները դեռևս հայտնի չեն: Կուսակցության ղեկավարությունը կարծում է, որ սպանության հետևում կանգնած է նախկին վարչապետի «Պակիստանի մահմեդական լիգա» կուսակցությունը: