|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չնայած երկրում և արտասահմանում բարձրացած մեծ աղմուկին՝ Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները: Այժմ էլ ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ, Դիարբեքիրից պատգամավոր Իդրիս Բալուքենը:
Ըստ Demokrathaber-ի՝ Բալուքենին տեղափոխել են Բինգյոլ՝ հարցաքննության:
Կայքը հայտնում է նաև, որ դատարանի շենքի առջև հավաքվածների թիվը գնալով ավելանում է: Ոստիկանությունը ճանապարհներին ջրցան մեքենաներ է տեղակայում:
Նշենք, որ Բալուքենը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ: