|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին վերջին շրջանում տարաբնույթ տեղեկություններ են հրապարակ նետվում: Թե դրանցից որ մասն է դառնում քննության առարկա, իսկ որ մասի վրա են իրավապահները աչք փակում, ապագան ցույց կտա: Բայց մի բան այս պահին հաստատ է. Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հավաստիացնում է, որ ինքը որևէ առնչություն չունի այդ բուրգի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազարյանը նշել է. «Պարզապես ծիծաղելի փորձեր են ինձ նման պատմությունների մեջ մտցնելը: Վստահեցնում եմ Ձեզ, որ դրանք հերյուրանքներ են»: Այդ դեպքում ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք ներկայացնում Ձեր հակափաստարկները և ինչո՞ւ չեք մեկնաբանում Ձեզ պաշտոնանկ անելու պատճառները. «Ժողովուրդ»-ի թղթակցի հարցերին պարոն Նազարյանը պատասխանել է. «Ես իմ լռությամբ արհամարհում եմ սուտը: Ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա: Համբերեք, և ամեն ինչ կընկնի իր տեղը»: