|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ Սիրիայի հարցով միջազգային համաժողով կազմակերպելու հարցում եւ սպասում է ԱՄՆ-ից ազդանշանի, ուր ՌԴ այցից հետո մեկնել է Մեծ Բրիտանաիյի վարչապետ Դեւիդ Քեմերոնը. ըստ ИТАР-ТАСС-ի` հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Երկուշաբթի օրը Վաշինգտոնում Քեմերոնը կքննարկի այդ հարցը: Կսպասենք ազդանաշնի նրա` նախագահի Օբամայի հետ բանակցություններից հետո»,- ասել է նա` հավելելով, որ ամերիկացիների հետ սերպ շփումների մեջ են:
Ըստ Ուշակովի` հարկավոր է համաձայնեցնել համաժողովի անցկացման վայրն ու ամսաթիվը, մասնակիցների շրջանակը, նա նաեւ նշել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Քեմերոնը չի պնդել, որ համաժողովը անցկացվի Լոնդոնում: