|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ փետրվարի 24-ին և 25-ին կազմակերպվում է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողով՝ նվիրված Արցախյան շարժման 35-րդ տարեդարձին։ Համաժողովը կազմակերպվում է Արցախյան հարցում հետաքրքրություն, ակտիվություն հանդես բերող, գործունեություն ծավալող հասարակական, քաղաքական կազմակերպությունների ու խմբերի մասնակցությամբ։