|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպվող միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովը՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով, որի բացմանը ներկա է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Համաժողովին կմասնակցեն ինչպես Դատական կատարողների միջազգային միության, այնպես էլ 18 երկրների համապատասխան կառույցների պատվիրակությունները, որոնցից 15-ը ներկայացված են կառույցների առաջին դեմքերի մակարդակով, ինչը աննախադեպ է նմանատիպ միջոցառումների կազմակերպման պրակտիկայում։