|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանը և ԱՄՆ-ը որոշում են կայացրել միջազգային համաժողով հրավիրել` ուղղված սիրիական հակամարտության կարգավորմանը: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է Интерфакс-ը:
Լավրովի խոսքերով` միջազգային համաժողովը պետք է կայանա որքան հնարավոր է շուտ: Հավանաբար, նշել է նա, այն կհրավիրվի մայիսի վերջին:
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը, ինչպես և Ռուսաստանը մտադիր չէ խրախուսել սիրիական կառավարությունը և ընդդիմադիր խմբավորումներին: