|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող եղբայրներից ավագին` Թամերլան Ցարնաևին, հուղարկավորել են ԱՄՆ-ում. հայտնում է Associated Press-ը:
Ցարնաևի գերեզմանի հստակ վայրը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նա հուղարկավորվել է Վուսթերի սահմաններից դուրս:
Հիշեցնենք, որ Ցարնաև եղբայրները` Թամերլանը և Ջոհարը, մեղադրվում են ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման մեջ: Ահաբեկչությանը զոհ էր գնացել 3 մարդ, 260-ը վիրավորվել էին: Թամերլան Ցարնաևը մահացել էր ոստիկանության հետ հրաձգության ժամանակ, Ջոհար Ցարնաևը ձերբակալված է: