|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի տարբեր համայնքներում պոկում են «Բարև Երևան» դաշինքի քարոզչապաստառները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգված հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքը ներկայացնելող Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` ամենուրեք ընտրախախտումներ են: «Օրինակ` Նաիրի Զարյանի անունը կրող թիվ 130 միջնակարգ դպրոցի ճակատային մասում փակցված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաստառը»,- ասաց նա և հավելեց, որ որոշ քաղաքական ուժերի արդեն ընտրակաշառք են բաժանում:
Թեև, ինչպես նշեց «Ժառնագության» ներկայացուցիչը, նախընտրական շրջանում սև PR է իրականացվել «Բարև Երևան» դաշինքի դեմ, սակայն դա չի խոչընդոտի, որ այս ընտրություններում իրենք 40% ձայն հավաքեն:
Անդրադառնալով «Բարև Երևանի» մայիսմեկյան սակավամարդ հանրահավաքին` Մարտիրոսյանն ասաց. «Մենք գործարարներ չունենք, ովքեր ավտոբուսներով մարդիկ բերեն հանրահավաքին: Բացի այդ` կարևոր չէ հանրահավաքի մարդկանց թիվը, կարևորը` թե որքան մարդ է ընտրում մեզ»: