|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերջին տարիներին մեր երկրում նկատվում է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թվի նվազում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը:
Ամփոփելով 2013-ի առաջին եռամսյակը` Վարդանյանը նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 81, իսկ այս տարի` 80 դեպք: Դրանց մեծ մասը գողություններ են: Գրանցվել է կողոպուտի և մեքենա փախցնելու` մեկական, խարդախության և խուլիգանության` երկու դեպք:
Ըստ Վարդանյանի` հանցագործությունները կատարող անչափահասները հիմնականում 14-15 տարեկան են, իսկ կատարված հանցագործությունները` մանր: