|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձել Է արտակարգ դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների ընթացին: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մարզպետը շեշտել է՝ երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք պարգևավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե: «Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք Է ըմբռնումով մոտենա և գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը ևս օգտակար Է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով»,-նշել է մարզպետը: