|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ Yerkir.am-ի, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն հանցագործության կատարման դեպք:
Պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ կատարելու պատրվակով, նշված քաղաքացուց 2016 թ. ընթացքում պահանջել և որպես կաշառք առձեռն ստացել են 3.784.000 ՀՀ դրամին համարժեք 8.000 ԱՄՆ դոլար գումար: Արդյունքում նշված հողատարածքը համայնքապետարանից անցել է նշված քաղաքացու տնօրինմանը:
Հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: