|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Ես ֆրանսիական ոստիկանության տարբերանշան եմ նվեր ստացել։ Շնորհակալություն»,- գրել է աշխարհի հինգերորդ ուժեղագույն թենիսիստ` իպանացի Ռաֆայել Նադալը ֆեյսբուքյան իր էջում։
2012-ին` Ֆրանսիայի բաց առաջնության ժամանակ, Նադալի հյուրանոցային համարից գողացել էին նրա՝ 300 000 եվրո արժողության ժամացույցը։ Տեղական ոստիկանությունը շատ արագ գտել էր մեղավորին` նույն հյուրանոցի աշխատակցին։ Ժամացույցը վերադարձրել էին տիրոջը:
Իսպանացի թենիսիստը գովել էր ֆրանսիական ոստիկանության արագ եւ օպերատիվ աշխատանքը. «Ֆրանսիական ոստիկանությունը հրաշալի կատարեց իր աշխատանքը։ Հյուրանոցի մասին վատ բան ասել չեմ կարող։ Արդեն ութ տարի` ամեն առաջնության ժամանակ, այստեղ եմ մնացել, և աշխատակիցները ինձ լավ են վերաբերել։ Մյուս տարի նույնպես կմնամ այստեղ»։