|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ապրիլի 13-ին կայանալիք նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարի հրավիրյալների ցանկը դեռ չի կազմվել, բայց մի բան հստակ է՝ դրանց թվում չեն լինի իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներ: Իսկ ԲՀԿ-ին հրավեր կլինի՞, «Հրապարակը» հետաքրքրվեց Վահագն Հայոցյանից: «Դեռ չենք որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, կքննարկենք»: Համագումարի օրակարգում կլինեն կանոնադրական փոփոխությունների, ծրագրային և այլ հարցեր:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարը, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն: