|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մի քանի րոպե անց կմեկնարկի «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը:
Մինչ մեկնարկը լրագրողները կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ համագումարին հրավիրված են ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՀՀՇ-ի: Սարգսյանը, թեև մեծ դժկամությամբ, բայց պատասխանեց հարցին: Նա սկզբում հայտարարեց, որ այդ հարցն ամենաէականը չէ, բայց նշեց, որ սա իրենց համագումարն է, իրենք իրավունք ունեն որոշելու` ում են հրավիրում, ում` ոչ:
«Այդպես ենք նպատակահարմար գտել, այդպես էլ արել ենք: Դա փոխադարձ է: Իրենք էլ մեզ չեն հրավիրել»,- ասաց նա: