|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀՇ համագումարին ներկա չեն ԲՀԿ-ն եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Yerkir.am-ը ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է Փաշինյանի չգալու պատճառը: «Չգիտեմ, ես չեմ տեսել: Հրավիրել եմ, չի՞ եկել»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե Փաշինյանի չգալը պայմանավորված չէ՞ առկա հակասություններով, Մանուկյանը հայտարարեց՝ բացարձակ:
«Մարդը կարող է՝ ուշանում է, ինչո՞ւ եք միանգամից այդպես մտածում»,- ասաց նաը:
ՀՀՇ նախագահը չգիտեր նաեւ, թե ինչու չի եկել ԲՀԿ-ն: Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ին հրավեր եւս ուղարկվել է, ասել են, որ կգան:
Թե ինչու չէր եկել Փաշինյանը, չգիտեր նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հարկ է նշել, որ համագումարին չի մասնակցում նաեւ Սասուն Միքայելյանը, ում, ըստ Մանուկյանի, հրավեր եւս ուղարկվել է: