|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լոնդոնում ընթացող` աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների շախմատային մրցաշարում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց Վլադիմիր Կրամնիկին:
Հայազգի շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան տևեց ավելի քան 6 ժամ: Արոնյանը 62-րդ քայլում հանձնվեց: Այժմ նա ունի 6.5, իսկ Կրամնիկը` 8 միավոր:
Առաջնության 12-րդ տուրում անսպասելի պարտություն կրեց մրցաշարի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նորվեգացի «հրաշամանուկը» սպիտակներով պարտվեց Վասիլի Իվանչուկին, ով մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է:
Կարլսենը 7.5 միավորով երկրորդ տեղում է, իսկ առաջատարը Վլադիմիր Կրամնիկն է:
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 30-ը հանգստյան օր է: