|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ավարտվեց ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրը:
Ինպես արդեն տեղեկացրել էինք, Լևոն Արոնյանը կիսել էր միվորները Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Նորվեգացի Մագնուս Կարլսենը առավելության հասավ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի նկատմամբ, իսկ Վլադիմիր Կրամնիկ- Բորիս Գելֆանդ պարտիան խաղաղ ելք ունեցավ:
Այսպիսով՝ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին տուրից առաջ Լևոն Արոնյաննն ունի 7 միավոր և կիսում է 3-4 հորիզոնականը Սվիդլերի հետ, Մագնուս Կարլսենն ու Վլադիմիր Կրամնիկը՝ 8,5- ական միավորներով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին տուրում իրենց ուժերը կչափեն Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով, Վասիլի Իվանչուկ-Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը: