|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 27-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կբացվի «Հակոբ Հակոբյան` երկաթե երկեր» ցուցահանդեսը:
Կենտրոնի մամուլի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կցուցադրվեն Հակոբյանի 62 աշխատանքներ` կտավներ, թեմատիկ քանդակներ, մարդակերպ եւ կենդանակերպ ֆիգուրներ:
«Ցուցահանդեսն առաջին անգամ է ամբողջապես ներկայացնելու Հակոբ Հակոբյանի` որպես քանդակագործի ի հայտ գալը»,- ասաց Սոխակյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 26-ը: Մուտքն ազատ է: