|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երևանի պատմության թանգարանում բացվել է կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես:
«Ցուցահանդեսում ներկայացվող լուսանկարները բաժանված են 2 մասի` հին և նոր»,- yerkir.am-ին ասաց պատմության թանգարանի աշխատակից Նատա Ավետիսյանը` հավելելով, որ ներկայացվելու են նաեւ նախապես հայտարարված` Կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները:
Ցուցադրությունից բացի, լինելու է նաև մրցույթ: «Ցուցահանդեսի բոլոր օրերին այցելուները տեղում կարող են քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Մրցույթի հաղթողին որոշելու է ժյուրին, սակայն այցելուները ևս իրենց կարծիքն արտահայտելու իրավունք կունենան»,- ասաց Ավետիսյանը:
Լուսանկարների ցուցադրությունը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը: