|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վրաստանի Հայերի ազգային կոնգրեսը եւ Ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում են այցելել թբիլիսահայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսին, որը կգործի մինչեւ հուլիսի 15-ը: Նկարչուհու կտավների կողքին կցուցադրվեն նաեւ լուսանկարչական արվեստի հայտնի վարպետների կողմից արված` նրա ֆոտոդիմանկարները:
Գայանե Խաչատրյանի նկարներով հիացել են Մարտիրոս Սարյանը, Բելլա Ախմադուլինան, Տոնինո Գուերան, Անդրեյ Տարկովսկին, Վլադիմիր Սպիվակովը, Մայա Պլիսեցկայան եւ այլք: Նկարչուհու մեծ բարեկամն է եղել եւ մշտապես նրան աջակցել է Սերգեյ Փարաջանովը:
Գայանե Խաչատրյանի կտավները զարդարում են Իտալիայի, Հոլանդիայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Ավստրիայի, ԱՄՆ-ի հեղինակավոր պատկերասրահները եւ մասնավոր հավաքածուներ:
Նկարչուհին վախճանվել է մայիսի 1-ին Թբիլիսիում` 66 տարեկան հասակում եւ հանգչում է Թբիլիսիի Խոջիվանքի` հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում: