|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վենետիկի Մխիթարյան միաբանությունում կուտակված է ահռելի մշակութային ժառանգություն, այդ թվում` նաեւ գրական, եւ պետք է այդ ամբողջը թվայնացնել: Այս առումով նպատակահարմար է, որ կառավարությունն օգնի Մխիթարյան միաբանությանը. կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա նշեց, որ Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում ն հայագիտության եւ հատկապես` մշակութային ժառանգության պահպանության խնդիրները Սփյուռքում, նաեւ տեղեկացրեց, որ Մխիթարյան միաբանությունան մշակութային ժառանգությունը, այդ թվում` գրական ժառանգությունը ներառում է 3000 ձեռագիր մատյաններ, շուրջ 200 հազար հնատիպ եւ հազվագյուտ գրական երկեր եւ 300 տարվա փաստաթղթեր:
Սփյուռքի նախարարը նշեց, որ այդ գրական ժառանգությունը պետք է թվայնացվի, որպեսզի նաեւ դրանց մեկ օրինակն ունենանք Հայաստանում: Ուստի, նշեց նախարարը, նպատակահարմար է, որ կառավարությունն օգնի Մխիթարյան միաբանությանըթվայնացման համար անհրաժեշտ սարքեր ձեռք բերելու հարցում: