|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ավարտվել է ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության անվանափոխելու գործընթացը, եւ ՀԱԿ-ն ստացել է արտոնագիր ու նոր կնիք: Այնպես որ, Կոնգրեսը մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին հայտ կներկայացնի նորաստեղծ ՀԱԿԿ ցուցակով: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Ըստ թերթի՝ ցուցակում, բացի առաջին եռյակից, քաղաքական այլ անուններ չեն լինելու, ցուցակը հիմնականում կազմված է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներից, թեպետ տարիքային ցենզի պատճառով ոմանք դուրս են մնացել, այդ թվում՝ Արեգ Գեւորգյանը: Ցուցակը կգլխավորի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղում Զոյա Թադեւոսյանն է, երրորդում՝ Արման Մուսինյանը: