|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Իրանի բասկետբոլի կանանց հավաքականին, ինչի հետևանքով այն չի կարողանա մասնակցել FIBA-ի 3×3 2024 կանանց մրցումներին, հայտնում է Mehr-ը։
Լրատվամիջոցի տեղեկությամբ, Իրանը հուլիսի 20-ին B խմբում պետք է հանդիպեր գերմանական Düsseldorf ZOOS-ի հետ, սակայն ստիպված է եղել բաց թողնել հանդիպումը։
FIBA 3×3 կանանց սերիայի այս մրցաշրջանում 20 հանդիպումներից բաղկացած մարաթոն է նախատեսված:
Երկօրյա մրցույթներ տեղի կունենան Կուբայում և Ադրբեջանում։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում տեղի կունենա 20 մրցույթ, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի ավելի քան 1,4 մլն ԱՄՆ դոլար։