|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժառանգություն» կուսակցությունում կարծես որոշել են, թե ինչ կազմ կունենա կուսակցության Երևանի խորհրդի ընտրությունների ցուցակը. գրում է «168 ժամը»:
Թերթը շարունակում է, որ այն կգլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երկրորդը կլինի Անահիտ Բախշյանը, երրորդը Ստյոպա Սաֆարյանը: Որոշակիություն չկա այն կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ովքեր պետք է «Ժառանգության» հետ համատեղ մասնակցեին Երևանի խորհրդի ընտրություններին, հայտնում է «168 ժամը»:
Ամենայն հավանականությամբ, նախորդ փորձի ազդեցության տակ, «Ժառանգությունում» չեն ցանկանում նրանց ցուցակի վերին տեղերում գրել, իսկ ավելի ներքևում հայտնվելու հետ համաձայն չեն «Ժառանգության» դաշնակիցները, եզրափակում է թերթը: