|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հրապարակվեց, թե ովքեր են «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակում: Դաշինքի մեջ մտնող երեք կուսակցությունները ընտրեցին ոչ թե իրենց կուսակցության թեկնածուին, այլ գործընկեր կուսակցության ներկայացրած թեկնածուին, որից հետո տեղի ունեցավ հաշվարկ: Երեք` «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների առաջնորդները նշեցին, որ իրենց համար էական չէ, թե ով կգլխավորի ցուցակը, ով կլինի երկրորդ և երրորդ տեղերում:
Դաշինք կազմած երեք կուսակցությունների` 13 հոգուց կազմված խորհրդի անդամների քվեարկությամբ` «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդ հորիզոնականում ընտրվեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ ՔՊ նախագահ Նիկոլ Փաշինյանը եզրափակեց եռյակը:
Մարուքյանը շնորհակալություն հայտնեց առաջին հորիզոնականն իրեն վստահելու համար: