|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է ֆինանսավորել սիրիացի ընդդիմադիրներին. ըստ РБК-ի` ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Դա նշանակում է, որ ամերիկյան ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ներառյալ` վարկային հաստատությունները, կարող են գումարներ հատկացնել Բաշար Ասադի հակառակորդներին:
«ԱՄՆ-ը մտադիր է աջակցել սիրիացի ժողովրդի` ժողովրդավարական, բաց ու խաղաղ Սիրիայի անցնելու ձգտումներին: Սիրիայի ներկայիս կառավարությունը իր դաժան փորձերով` պահել իշխանությունը, կորցրել է լեգիտիմությունը»,- նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Միաժամանակ, ԱՄՆ-ը, ինչպես նաեւ ԵՄ-ն դեռեւս խուսափում են ապստամբներին զենք մատակարարելուց: