|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ պետդեպարտամենտը գաղտնի ֆինանսավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին. տեղեկացնում է Washington Post-ը` վկայակոչելով WikiLeaks-ի գաղտնազերծած դիվանագիտական փաստաթղթերը:
Դրանց համաձայն` ԱՄՆ-ը 6 միլիոն դոլար է տրամադրել Barada հեռուստաընկերությանը եւ Սիրիայում գործող ընդդիմադիր ուժերին: Նշվում է, որ իր դեսպանի միջոցով, որը 5 տարի ընդմիջումից հետո այս տարվա հունվարին է հավատարմագրվել Դամասկոսում, Օբամայի վարչակազմը փորձել է ազդել Ասադի վրա, որպեսզի նա փոխի իր քաղաքականությունը Իսրայելի, Լիբանանի եւ Իրաքի նկատմամբ:
Թերթը գրում է, որ WikiLeaks-ի փաստաթղթերից պարզ չէ` ԱՄՆ-ը շարունակո՞ւմ է ֆինանսավորել Ասադի հակառակորդներին, թեեւ նշվում է, որ 2010-ի սեպտեմբերից ֆինանսավորումը դադարեցվել է: