|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ «իրենց նպատակը Լիբիայի ժողովրդի պահանջների կատարումն է եւ վայրկյան առաջ խաղաղության, ժողովրդավարության եւ ազատության հաստատումը»:
Ըստ CNNturk-ի` վարչապետը նշել, է, որ Թուրքիան դեմ է, որ ՆԱՏՕ-ի` Լիբիայում իրականացրած գործողությունները Աֆղանստանում կատարվածին նմանվեն:
Էրդողանը նաեւ դեմ է արտահայտվել Լիբիայի ապստամբներին զինելու առաջարկին:
«Քադաֆիի ընդդիմադիրներին զինելու առաջարկներին մենք բացասաբար ենք վերաբերվում։ Նման քայլերը կարող են պարարտ հող նախապատրաստել ահաբեկչության համար»,– հայտարարել է Էրդողանը։