Իրանի մայրաքաղաք Թեհրանից 1000 կմ հեռու գտնվող «Իմամ Հոմեյնի» նավահանգստում տարօրինակ պայթյուն է որոտացել: Դրա պատճառներն առայժմ հայտնի չեն: Մոտակա տների եւ շինությունների ապակիներն են կոտրվել, վնասվել են ավտոմեքենաներ. տեղեկացնում է «Կուրսորը»:
Նավահանգիստը երկրում խոշորագույններից մեկն է եւ գտնվում է նավթով հարուստ շրջանում: Սովորաբար նման դեպքերում իրանական իշխանությունները մեղադրում են օտարերկրյա հետախուզություններին: