|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է Միջազգային Կարմիր խաչի «Գրացիա» կենտրոնում բուժումը շարունակող` ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, հետաքրքրվել նրա առողջական վիճակով։
Մասնագետները նախարարին ներկայացրել են Պարույր Հայրիկյանի բուժման ընթացքը։ Բժիշկների հավաստմամբ` վերջին մի քանի օրում ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում` ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է։ Պարույր Հայրիկյանի վերականգնողական համալիր բուժումը շարունակվում է։
Նախարար Դումանյանը հանձնարարել է բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընդգրկել լրացուցիչ մասնագետների, իրականացնել լրացուցիչ հետազոտություններ և դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն։