|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավում: Ընդ որում՝ պետության ղեկավարը նշել է յուրաքանչյուր մարզում իրադրությանը հետեւելու անհրաժեշտության մասին. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է. «Երկրում հիմա իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, բարելավվում»,- հայտարարել է Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ: Նա ընդգծել է. «Անկասկած, անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզում մշտապես եւ ամենամանրակրկիտ կերպով հետեւել իրադրությանը ու օպերատիվորեն, անհապաղ արձագանքել փոխվող իրավիճակին»:
Ընդ որում՝ նախագահը նշել է Անդրբայկալում կորոնավիրուսի տարածման բարդ դինամիկայի մասին եւ հանձնարարել այնտեղ COVID-19-ով հիվանդներին բուժելու համար հոսպիտալ ստեղծել:
Հիշեցնենք՝ նոր համավարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ վերջին օրում Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 8 831, արդեն 10 օր այն չի անցնում 10 հազարից: