|
Փոխարժեքներ
04 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Արցախի նախարարը ԱՄՆ կժամանի մարտի 13-ին եւ կմասնակցի Կոնգրեսում կազմակերպված ուսուցողական ծրագրին, նաեւ ամերիկացի օրենսդիրների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ կնշի Արցախյան շարժման 25-ամյակը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի, ՀՀ դեսպանության, ԱՄՆ հայկական կազմակերպությունների կողմից:
«Այս ծրագիրը ոչ միայն հիանալի հնարավորություն է` տոնելու Արցախի ժողովրդավարական, տնտեսական եւ մշակութային զարգացումը, այլեւ նշելու այդ հիասքանչ սերնդի երիտասարդ առաջնորդների վաստակը, որոնք ջանք չեն խնայում իրենց երկրի լուսավոր ապագայի համար»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրն Արամ Համբարյանը: