|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը և ՀՔՄ կառույցում գործող Politlogos իրավիճակային վերլուծությունների ու քաղաքական կանխատեսումների կենտրոնը հրավիրում են մասնակցել «Մշակույթը, որպես 21-րդ դարում ազգի մրցունակության առանցքային գործոն» թեմայով ինտերնետ-կոնֆերանսին:
Կոնֆերանսի քննարկումներին կմասնակցի, ելույթ կունենա և հարցերին կպատասխանի Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մեդինսկին:
Կոնֆերանսին կմասնակցեն անվանի քաղաքագետներ և մշակութաբաններ, հասարակական և մշակութային գործիչներ, Հայաստանի ազգային-մշակութային համայնքների ղեկավարներ, դիվանագիտական հաստատությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսը կանցնի Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 27-ին` ժամը 17-ին, ՀՔՄ Կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում՝ Մոսկովյան 33ա հասցեում: