|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում՝ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրելու են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000րդ օրվա կապացությամբ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին կմասնակցի Արամ Համբարյանը։
Հատկանշական է, որ մամուլի ասուլիսը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս շաբաթ պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխության առաջարկը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։
Ասուլիսի ժամանակ նաև կքննարկվի 2027 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի և Ազգային անվտանգության ու արտաքին գործառնությունների հատկացումների ակտի շրջանակներում ներկայացված հայանպաստ օրենսդրական այլ առաջարկներ
Մամուլի ասուլիսի խորագիրն է «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա»։
Ասուլիսը կսկսվի հունիսի 23-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 17։00-ին։
Ասուլիսին առցանց կարելի է հետևել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սոցցանցային հետևյալ հասցեներով
Facebook: https://Facebook.com/ancagrassroots
YouTube: https://www.youtube.com/@ANCAgrassroots/streams