|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պրահայի քաղաքային դատարանը հեռակա կարգով 22 տարվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (Զապ)՝ հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար. գրում է «Ժամանակը»։ Թերթի տեղեկություններով` Ա. Սողոյանը բնակվում է Գյումրիում:
Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանից երեկ «Ժամանակը» հետաքրքրվել է` Հայաստանը կհանձնի՞ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին։ Ըստ մամլո խոսնակի՝ քանի որ ազատազրկման որոշումը նոր է հրապարակվել, Հայաստանն առայժմ Ա. Սողոյանին հանձնելու որոշում չունի։ Նա նաև նկատել է, թե երբ առաջանում է նման անհրաժեշտություն, ապա, «հանձնման մասին» 1957թ. Եվրոպական կոնվենցիայի համաձայն, Հայաստանը դա կատարում է։