|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իժեւսկում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 32-ամյա «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Գևորիկ Նեֆտեկամսկի. հայտնում է novostink.ru-ն ։
Նրա մոտ հայտնաբերվել է 3,95 գրամ «խինոլին» տեսակի թմրանյութ, ինչը բավական խոշոր չափ է համարվում և պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ:
Նախկինում խարդախության համար կալանավորված Գևորգ Գրիգորյանը «թագադրվել» է Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) կլանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին։ Նա համարվում է «օրենքով գող» Իգոր Մոլոդցովի (մականունը` Եգոր) վստահելի անձանցից մեկը։