|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռեստորանային գործի հայ վարպետները համաշխարհային ռեկորդ են սահմանել. Կիեւի Մայդան հրապարակում նրանք 150,6 մետրանոց խորոված են պատրաստել: Ռեկորդը գրանցվել է Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեեստրի կողմից: Ի դեպ, մանղալի երկարությունն էլ է եղել ռեկորդային` 161,9 մետր: Հսկա խորովածի համար օգտագործվել է 200 կգ միս. գրում է KP.ua-ն:
Ռեկորդի սահմանման ուղղությամբ աշխատել է 150 մարդ. 10 մարդ խորովել է, 70-ը միսն են շարել, իսկ մնացած 60-ը անցորդներին հյուրասիրել են խորովածն ու տաք գլինտվեյնը:
Նշվում է, որ գաղափարի հեղինակ Արայիկ Խաչատրյանը մեկ ամիս է ծախսել համապատասխան հաշվարկների վրա: