|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես սեփական ստերի, կեղծիքների ու ապիկար կառավարման համար:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես պարտված պատերազմների, հազարավոր զոհերի, սգացող մայրերի և թշնամուն լոկ ստորագրությամբ հանձնված հայկական հողերի համար:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես հայ ժողովրդի փլուզված իղձերի ու երազանքների համար:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ մի ամբողջ ազգի դարձրեցիր սովորական «տուգանքի մատերիալ» և ընդամենը «ժող ջան»:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ Հայկական երկու պետությունների պետական սիմվոլները տվեցիր գետնովը:
Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան: Բարևներ զույգ էֆենդիներիդ»: