|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` փետրվարի 25-ին` ժամը 04:50-ին, «Զվարթնոց» օդանավակայանում արտառոց դեպք է տեղի ունեցել:
Օդանավակայանի մեկնման սրահից, գրում է թերթը, կաշառք վերցնելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Հովհաննես Գիբոյանը: Թերթի տեղեկություններով` Գիբոյանը Երեւան-Մինսկ չվերթի հաշվառման ժամանակ չվերթի ուղեւորներից մեկից պահանջել է 50 ԱՄՆ դոլար, որպեսզի նշված չվերթի ուղեւորին եւ նրա կնոջը պատկանող 40 կգ-ից ավելի կշիռ ունեցող բեռը թաքուն անցկացնի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդը» տեղեկացել է, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: