|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Զվարթնոց» օդանավակայանում որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
Օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Երկիր»-ին հայտնեց, որ օդանավակայանը վերադարձել է իր բնականոն աշխատանքին:
Հիշեցնենք, որ ցերեկը արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում Երեւանի Կենտրոն ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն էր ստացվել, որ անհայտ քաղաքացու ահազանգի համաձայն` Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված:
Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների եւ պաշտպանության նախարարության սակրավորների իրականացրած որոնողական աշխատանքների ընթացքում բոլոր ուղեւորները եւ աշխատակիցները տարհանվել էին: Ժամանակավորապես կասեցվել էին 3 ժամանող եւ 2 մեկնող չվերթեր, մյուսները` հետաձգվել էին: