|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 6-ին` ժամը 16.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի 70 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Համլետ Ա.-ին:
Պարզվել է, որ նա սեպտեմբերի 8-ին` ժամը 03.15-ի սահմաններում, Երևան-Ստամբուլ չվերթով մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մեկնման սրահի խանութից գողացել է տղամարդու կաշվե պայուսակ: Համլետ Ա.-ն խոստովանել է կատարածը: Խանութին պատճառվել է 126.400 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի` «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: