|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել է, որ, ըստ իր ունեցած գաղտնի տեղեկությունների, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը 4 օր առաջ մահացել է. հայտնում է CNN-ը:
Դիվանագետի խոսքով` Կուբայում Չավեսի մոտ դեռևս երկու ամիս առաջ արձանագրվել է գլխուղեղի մահ և նա նույն վիճակում վերադարձել է հայրենիք, իսկ օրերս անջատվել է նաև արհեստական շնչառության սարքը: Կոչեսը հայտարարել է նաև, որ իշխանությունները կարող են միայն մեկ միջոցով հերքել իր խոսքերը` ուղղակի ցույց տալով Չավեսին: